Որոշում չեն ունեցել. ուժայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը


Որոշում չեն ունեցել. ուժայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը

  • 21-06-2024 15:07:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 Sputnik. Ներկայացուցչության մոտից տարել են Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով էլ այնտեղից տարել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպարսակող մեքենան։
 
Նշենք, որ դեռ հունիսի 7-ին քննիչը կապարակնքել էր Արցախի նախագահի մեքենան։
 
Քննիչը լրագրողներին հայտնեց, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։
 
«Այո, առգրաված մեքենա է։ Հիմա էլ համապատասխան քննչական գործողություններ են կատարվում, բայց այս փուլում չեմ կարող այլ բան ասել»,– ասաց քննիչը։
 
Նրա խոսքով` վարույթն իրականացնող մարմինն է որոշում` դատարանի որոշում անհրաժեշտ է, թե ոչ գործողություններ իրականացնելու համար։ Վստահեցրեց` իրենց գործողություններն ամբողջությամբ իրավաչափ են։
 
Շահրամանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը նշեց, որ քննիչները չեն ունեցել որևէ որոշում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը