Օմանի Սուլթանությունը բարձր է գնահատում Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը


Օմանի Սուլթանությունը բարձր է գնահատում Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

  • 22-06-2024 13:42:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Օմանի Սուլթանությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի եղբայրական պետություն ճանաչումը՝ ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
 
«Օմանի Սուլթանությունը բարձր է գնահատում այս դրական որոշումը և կոչ է անում միջազգային հանրության մնացած հատվածին՝ հետևել այդ օրինակին, որպեսզի պահպանվի պաղեստինցի ժողովրդի՝ իր անկախ պետությունը ստեղծելու իրավունքը, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը՝ ի նպաստ երկու պետությունների սկզբունքով լուծման մոդելի և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել են նախարարությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը