«ՔոչարՖեստ». Մեկնարկել են Ե.Քոչարի ծննդյան 125 ամյակին նվիրված միջոցառումները
24-06-2024 15:25:13 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվեց #ՔոչարՖեստ-ը՝ նվիրված հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125 -ամյակին։
Միջոցառումներն իրականացվեցին թանգարանի հարակից փողոցում, որը ամբողջությամբ շնչում էր Քոչարի արվեստով:
Միջոցառումների շարքը մեկնարկեց փազլի մրցաշարով: Հանրակրթկան և արվեստի դպրոցների թվով 125- աշակերտ հնարավորթյուն ունեցան սահմանաված ժամանակահատվածում հավաքելու Քոչարի գործերի փազլ տարբերակներն՝ այսկերպ հաղորդակից լինելով Քոչարի փարիզյան շրջանի որոշ գործերին:
Միջոցառման մասնակիցներին տրամադրվեցին Քոչարի 125 ամյակին նվիրված հավաստագրեր, պատվոգրեր եւ փոքրիկ հուշանվերներ:
Օրվա ընացքում ցուցադրեվեցին Քոչարի ստեղծագործությունների մասին պատմող անիմացիոն ֆիլմեր.«Երվանդ Քոչարն այն արվեստագետն է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ: Նրա ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ուշագրավ երևույթներից է: Կարծում եմ՝ մեր պետության և թանգարանի համատեղ ջանքերով աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին և նորարարին, որը Հայաստանին և աշխարհին նվիրել է քարի, մետաղի և կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ»,- միջոցառման ընթացքում նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն՝ Կարինե Քոչարը:
#ՔոչարՖեստ-ի շրջանակում առանձին տաղավարում ներկայացված էր արհեստական բանականութմաբ նկարող ռոբոտ սարքը, որն իր վրձնի միջոցով նկարում էր մաէստրոյի գործերը:
Օրվա զարդարանքներից էին համարվում թանգարանի կողմից հեղինակած Քոչարի աշխատանքների մոտիվներով երկու արտօբյեկտների լուսային ցուցադրոթյունը:
Առանձին տաղավարներ էին նախատեսված ֆոտոնկարահանումների համար՝ կրկին Քոչար 125 գրություններով եւ թեմատիկ պատկերներով: