Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարական է տվել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարական է տվել

  • 05-07-2024 14:37:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռիշի Սունակի կուսակցությունը պարտվել է ընտրություններում ՝ զիջելով Կիր Ստարմերի Լեյբորիստական կուսակցությանը։
 
Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է պաշտոնից։ Նա այդ մասին հայտարարել է` ընտրողների համար ելույթ ունենալով վարչապետի գրասենյակի դիմաց, որը գտնվում է Դաունինգ սթրիթում։
 
Նա ասել է, որ կհանդիպի թագավոր Չարլզ III-ի հետ, որպեսզի պաշտոնապես վայր դնի կառավարության ղեկավարի լիազորությունները:
 
«Ամբողջ ուժերս նվիրել եմ այս աշխատանքին, բայց դուք հստակ ազդակ եք տվել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է փոխվի, և ձեր որոշումը միակն է, որ նշանակություն ունի», – ասել է Սունակը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը