Իլհամ Ալիևն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր


Իլհամ Ալիևն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

  • 10-07-2024 13:29:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին, շնորհավորել է նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա գործունեությունում։
 
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ ուշադրության և շնորհավորանքների համար և վստահեցրել է, որ բոլոր ջանքերը կներդնի ապագայում երկու երկրի հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու համար։
 
Զրույցի ընթացքում վստահություն է արտահայտվել ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության ու եղբայրության վրա հիմնված ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներ ընդգրկող համագործակցության զարգացման հարցում։
 
Ադրբեջանի նախագահն Իրանի իր գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան։ Իր հերթին էլ Փեզեշքիանն է Ադրբեջանի նախագահին է հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետություն։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը