Բայրամովը Վաշինգտոնում Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը


Բայրամովը Վաշինգտոնում Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

  • 10-07-2024 13:59:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
 
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության տարբեր ասպեկտներ՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու վարժանքները, ինչպես նաև մարդասիրական ականազերծումը։
 
Օրակարգում են եղել նաև հայ-ադրբեջանա խաղաղ գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը