ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը


ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը

  • 10-07-2024 14:50:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը տարբեր տեսակի դեղամիջոցների` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: 
 
Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի Է․Չ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողության ներքո գտնվող դեղամիջոցների տեղափոխումը Վրաստանից  Հայաստանի Հանրապետություն կազմակերպում է մաքսային հսկողությունից թաքցնելով՝ կիրառելով դեղամիջոցների հայտնաբերումը դժվարացնող եղանակ:
 
Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մաքսանենգության դեմ պայքարի ու Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների  աշխատակիցները Վրաստանից ժամանելուց հետո, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» մաքսային անցման կետի տարածքում, մաքսային հսկողություն են իրականացրել Է․Չ․-ի և նրա կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ 
 
Մաքսային հսկողություն՝ մասնավորապես, մաքսային զննում իրականացնելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խորը զննման անգար, որտեղ տրանսպորտային միջոցի բեռնախցիկի և սրահի հետևի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 6․5 կգ քաշով դեղամիջոցներ։
 
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:
 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն