Ներքին ցեղասպանություն Հայաստանում
(Ամբողջական տարբերակ)
06-08-2024 10:20:06 | Հայաստան | Հասարակություն
Ներքին ցեղասպանություն Հայաստանում
(Ամբողջական տարբերակ)
Գրիգոր Բարսեղյան
Հայմասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր,
ՄարիԿյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
Բովանդակություն
1.Նապոլեոնի համակարգը և որևէ համակարգի բացակայությունը Փաշինյանի մոտ։
2.Գիտնականների վարկանիշի ճիշտ գնահատման բացակայության հրեշավոր հետևանքները երկրի համար:
3.Նոր վարկանիշային համակարգի անհրաժեշտությունը:
4.Ակադեմիական ավանի ստեղծման հրեշավոր հետևանքները։
5.Իշխանությունների նոր հակագիտական նախագծի մասին գիտնականների գնահատմամբ:
6.Հաղորդում գիտության պաշտոնյաների պետական հանցագործության մասին:
7.Ոչ հումանիտարոլորտներում գիտաշխատողների վարկանիշի որոշման նոր համակարգ: Նոր համակարգի հինգ հայեցակարգային տարբերություններ:
8.Կառավարմաննոր համակարգի հայեցակարգային սկզբունքները:
Բոլոր անբարոյականություններիցամենամեծը՝ ձեռնարկել մի բան, չունենալով անհրաժեշտ ունակություններ:
Նապոլեոն
Երբեք մի շփոթեք կրթությունը բանականության(ինտելեկտի) հետ: Դուք կարող եք փիլիսոփայության դոկտոր լինել և միևնույն ժամանակ՝ ապուշ:
ՌիչարդՖեյնման
Նապոլեոնիհամակարգը
և որևէ համակարգիբացակայությունը Փաշինյանի մոտ
Վերջերսես առիթ ունեցա զրուցելու մի ականավոր ֆրանսիացի գիտնականի հետ, ով ինձ պատմեց, թե ինչպես է ձևավորվում Ֆրանսիայի բարձրագույն իշխանությունը։ Համակարգը ստեղծվել է Նապոլեոնի օրոք և գործում է ներկայում։ Հիմնական գաղափարը հետևյալն է՝ հանրահայտ «Էկոլ նորմալ» բարձրագույն ուսումնական հաստատությունն ընդունում է առավել պատրաստված ուսանողներին և պատրաստում երկրի ապագա գիտական և քաղաքացիական ընտրանին (էլիտան): 4 տարվա ընթացքում բոլորին պատրաստում են գիտական կարիերայի բնական գիտությունների ոլորտում: Այնուհետև ուսանողների մի մասը շարունակում է կարիերան գիտության ոլորտում, իսկ մի մասը պատրաստվում է քաղաքացիական կարիերային՝ ուսումնասիրելով քաղաքականություն, իրավունք, տնտեսագիտություն: Արդյունքում պատրաստվում է ընտրանին՝ յուրաքանչյուրն արդեն ապացուցել է ընդունակությունները գիտությունների նկատմամբ և ստացել գիտելիքներ, անհրաժեշտ բարձրագույն ղեկավարությունում։ Նման կադրերն արդեն կարող են զբաղեցնել ցանկացած պաշտոն՝ նախագահ, վարչապետ, նախարար և այլն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց այդպես է կառավարվում Ֆրանսիան։
Իսկ ինչպիսի՞ն է Փաշինյանի համակարգը։ Փաշինյանը Հայաստանի ղեկավարությունը կազմավորել է հետևյալ սկզբունքով՝ ընտրում եմ նրանց, ովքեր ավելի երկար են կանգնել իմ կողքին։ Մի խոսքով, դա ցանկացած համակարգի լիակատար բացակայությունն է։ Իրականում դա ցեղասպան քաղաքականություն է, քանի որ անկիրթ, պաշտոնին չհամապատասխանող պաշտոնյաները չեն կարող իրենց ոլորտում ինչ-որ դրական բան անելու անգամ չնչին ցանկություն ունենալ: Մտածեք ինքներդ։ Նման բարձրաստիճան պաշտոնյան երբեք ծառայության չի վերցնի գիտելիքներ և կարողություններ ունեցող մարդուն, քանի որ բանիմաց մարդն այդ պաշտոնյայի կողմից ընկալվելու է որպես իր (պաշտոնյայի) մրցակից և նրա անկարողության մերկացնող։ Վե՛րջ։ Այստեղ կարելի է վերջակետ դնել: Ակնհայտ է, որ իր պաշտոնին չհամապատասխանող ավելի ցածր աստիճանի ցանկացած պաշտոնյա իսկական աղետ է լինելու Հայաստանի համար։ Նման պաշտոնյան, իրականում, ցեղասպանություն կիրականացնի իր ոլորտում։ Պաշտոնին չհամապատասխանող ցանկացած պաշտոնյա կատաղի ընդդիմանալու է ճիշտ օրենքների ընդունմանը։ Ինչո՞ւ։ Շատ պարզ։ Ճիշտ օրենքները կհանգեցնեն նրան, որ իշխանական աթոռները կզբաղեցնեն գրագետ մարդ-մասնագետները։ Հետևաբար, այն ամենը, ինչ լավ է երկրի համար, վատ է պաշտոնին չհամապատասխանող պաշտոնյայի համար և երկրի համար ցանկացած լավ օրենք նման պաշտոնյայի համար աթոռը կորցնելու վտանգ է պարունակում։ Հետևաբար, նման պաշտոնյան կատաղի դիմադրելու է երկրի համար բոլոր լավ բաներին:
Այսպիսով, պաշտոնինչհամապատասխանող պաշտոնյան, անձնական վտանգ է տեսնում և ճիշտ կադրային քաղաքականության, և ճիշտ օրենքների մեջ:
Առաջ անցնելով ասենք, որ ոչ մի գիտնական (գիտաշխատող, տեխնոլոգ) ողջամիտ ատեստավորում չի անցել 1980-ական թվականների վերջից, հետևաբար բոլոր գիտական պաշտոնները բաժանվել են ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքով, այսինքն բոլոր գիտական պաշտոնները բաժանվել են պատշաճ վարկանիշ չունեցող մարդկանց, իսկ նմանները, ինչպես ցույց տվեցինք, շահագրգռված են իրենց ոլորտի ցեղասպանության մեջ, տվյալ դեպքում՝ գիտության և տեխնոլոգիաների։ Ահա և այն հարցի պատասխանը, թե ինչու է իրականացվում գիտության և տեխնոլոգիաների ցեղասպանություն:
Գիտնականներիվարկանիշի ճիշտ գնահատման բացակայության հրեշավոր հետևանքները երկրի համար:
Ինչպես ցույց տվեցինք վերևում (հոդվածիառաջին մասում) պատշաճ վարկանիշ չունեցող ցանկացած պաշտոնյա շահագրգռված է իր ոլորտի ցեղասպանության մեջ։
Հիմա ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Հայաստանում այժմ չկա որևէ գիտնական, որի վարկանիշը որոշված է եղել։ Բացատրենք։
Ազնիվ համակարգ մենք ունեինք միայն մինչև 70-ականների կեսերը՝ այն ժամանակ քիչ գիտության դոկտորներ կային, և յուրաքանչյուրը պաշտոն էր ստանում, քանի որ միակ թեկնածուն էր։ Հետագայում ակադեմիայում բոլոր պաշտոնները սկսեցին բաժանվել ԽԾԲ սկզբունքով՝ մարդիկ պաշտոններ էին ստանում կապեր ունենալով, փողով կամ մաֆիոզ նկատառումներով։ Ես կարող եմ փաստերով հրեշավոր օրինակներ բերել։ Օրինակ, երբ ակադեմիայի ապագա նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ ակադեմիկոս, Հայաստանում մի մասնագետ կար, որի աշխատանքների երեք ուղղությունները արևմտյան հայտնի մասնագետները սկսեցին տեսություններ անվանել: Մինչդեռ ակադեմիկոս դարձավ Մարտիրոսյանը (ով տեսություններից հեռու էր, ինչպես տիեզերքից), իսկ նշված մասնագետն այդպես էլ ակադեմիայի անդամ չդարձավ։ Մի խոսքով՝ անբարոյականության գագաթնակետ:
Այնուհետև, գիտության Կոմիտեի ստեղծումով, իրավիճակն էլ ավելի վատացավ՝ կոմիտեականները ավարտուն արկածախնդիրներ էին (ընդ որում՝ հավակնոտ), որոնք անամոթաբար թալանում էին ֆինանսները և փորձում ամեն ինչ ու բոլորին իրենց ենթարկել։ Մարդիկ հստակ տեսնում էին Կոմիտեի բոլոր այլանդակությունները։ Ես, մասնավորապես, շատ եմ գրել Կոմիտեի նախաձեռնությունների ապուշության մասին, կետ առ կետ քննադատելով այդ նախաձեռնությունները և միշտ առաջարկելով ճիշտ որոշումներ։ Ցավոք, շատ գիտնականներ նախընտրեցին հակամարտության մեջ չմտնել Կոմիտեի հետ։ Ընդհակառակը, նախընտրեցին համաձայնագիր կնքել Կոմիտեի հետ՝ նրա ողորմության դիմաց։
Եվ ահա, այսօր մենք ունենք գիտական «ընտրանի» կազմված «անբարոյականության սիրահարներից» կամ ակադեմիայի հովանու տակ գտնվողներից, կամ կոմիտեականների հովանու տակ գտնվողներից։ Մենք ունենք «ընտրանի», որը որակավորման ոչ մի համակարգ չի անցել։
Այլ կերպ ասած, մենք այսօր ունենք «հակա ընտրանի» բոլոր մակարդակներում։
Նոր վարկանիշայինհամակարգի անհրաժեշտությունը
Եվընդհանրապես, գիտության մեջ չի կարելի որևէ բան անել, եթե հստակեցված չեն գիտնականների վարկանիշները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ճիշտ վարկանիշային համակարգ։
Ակադեմիական ավանիստեղծման հրեշավոր հետևանքները
Եվ ահա, պաշտոնյաներիմտքում ծնվեց նոր գաղափար՝ Ակադեմիական ավանի ստեղծում։ Լսեք, վերջապես կանգ առեք և մտածեք: Ո՞վ է ղեկավարելու այս նոր Ակադեմիական ավանը: Այս պահին դուք չունեք վարկանիշային համակարգ գիտնականների համար: Ասպարեզում դուք ունեք միայն «հակա ընտրանի»: Ինչ է, դուք պատրաստվում եք միլիարդավոր դոլարներ ծախսել և թույլ տալ, որ այդ ամենը կառավարվի հակա ընտրանու կողմի՞ց։
Ակնհայտէ, որ նախ անհրաժեշտ է՝
(ա) ունենալ վարկանիշների որոշման ճիշտ համակարգ,
(բ) անհրաժեշտ է հաստատել գիտնականների վարկանիշները այդ համակարգի հիման վրա,
(գ)պետք է կազմել պլաններ, թե ով և ինչ կարող է անել՝ ելնելով գիտնականների վարկանիշերից,
(դ) վերջապես, ելնելով դրանից, պետք է հասկանալ, թե ինչ կառույցներ է հարկավոր ստեղծել։
Եվ միայն դրանից հետո կարող եք ստեղծել Ակադեմիական ավանը, որտեղ հենց սկզբից պարզ կլինի, թե ով և ինչով է զբաղվելու:Ստեղծել Ակադեմիական ավան առանց այդ ամենի, նման է առանց դասախոսներ ունենալու համալսարան հիմնելուն կամ առանց զինվորների և գեներալների բանակ ունենալուն: Դուք խե՞նթ եք:
Նշված սխեմայում չի կարելի բաց թողնել (ա)-(դ) կետերից որևէ մեկը:
Առանց ասվածը հաշվի առնելու Ակադեմիական ավանի ստեղծումը աղետ կլինի Հայաստանի համար։ Միլիարդավոր դոլարներ կծախսվեն իզո՛ւր:
Իշխանություններինոր հակագիտական նախագծի մասին գիտնականների գնահատմամբ
Գիտականոլորտին այժմ հուզում է գիտաշխատողների մակարդակի (վարկանիշի, աստիճանավորման) վերագնահատման վերաբերյալ իշխանությունների նոր նախաձեռնությունը (առաջարկը, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ)։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ուժի մեջ է 2023 թվականի վերջից։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ գրեթե յուրաքանչյուր կետ խոսում է դրա չմտածված լինելու մասին։
Նշենքհայեցակարգային մակարդակում ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ վեց հրեշավոր սխալները։
Նախ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ կան շատ անհասկանալի, ոչ հստակ սահմանվող տերմիններ, ինչը գիտնականների շրջանում հետագայում «հսկայական գլխացավանքի» կհանգեցնի (փոխարենը թույլ կտա պաշտոնյաներին ըստ իրենց ցանկության մեկնաբանել տերմինները և «ահաբեկել» գիտնականներին)։
Երկրորդ, անձնակազմի (ասպիրանտների) վերապատրաստման, միջազգային համագործակցության և նման բաների վերաբերյալ բոլոր տեսակետները (ֆինանսավորումից կախված գործոններ) չեն կարող օգտագործվել ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ գիտնականների մակարդակը որոշելու համար (գործոններ, կախված միայն հենց գիտնականների արժանիքներից):
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ երրորդ հայեցակարգային սխալը ստաժի առկայության վերաբերյալ տարբեր պահանջներ նշելն է։ Օրինակ, ավագ գիտաշխատողի պաշտոն ստանալու համար պահանջվում է ութ տարվա փորձ: Դա կոպիտ բացթողում է։ Լսեք, մարդը կարող է յոթ տարվա ընթացքում դառնալ համաշխարհային մեծության աստղ, կարող է, օրինակ, դառնալ Նոբելյան մրցանակի դափնեկիր: Դուք արգելում եք նրան դառնալ ավագ գիտաշխատող:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ չորրորդ հայեցակարգային սխալը որոշակի ժամանակահատվածում (ասենք վերջին 5 տարվա ընթացքում) աշխատանքների և դրամաշնորհների (պարգևավճարների) առկայության վերաբերյալ տարբեր պահանջներ նշելն է։ Այդպիսով հնարավոր է, որ 6 տարի առաջ Նոբելյան մրցանակ ստացած, սակայն վերջին 5 տարում բավարար աշխատանք չունեցող մասնագետը որակազրկվի: Արդյո՞ք դա թույլատրելի է:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ հինգերորդ հայեցակարգային սխալն այն պահանջն է, որ բոլոր առաջատար և գլխավոր գիտաշխատողներն ունենան իրենց գիտական ուղղությունները: Լսե՛ք: Ուղղություն ունեն հատուկենտ գիտնականներ՝ եթե խստորեն մոտենաք, հնարավոր է, որ նման մասնագետներ պարզապես չլինեն: Ինչպես կարող եք այս աստիճանի չտիրապետել գիտության իրական իրավիճակի մասին տեղեկատվությանը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ վեցերորդ հայեցակարգային սխալն այն է, որ շատ ավելի պատասխանատու մասնագետներին (տնօրեն, բաժնի ղեկավար և այլն) ներկայացվող պահանջներն ավելի ցածր են, քան՝ գիտական աշխատողներին: Ստացվում է, որ ավելի ցածր որակավորում ունեցող մարդիկ կարող են ղեկավարել նրանց, ովքեր ունեն ավելի բարձր որակավորում: Ի՞նչ է դա։
3-րդ և 4-րդ կետերի բացատրությունը օրինակներով: Գիտնականը կարող էր ունենալ երեք Նոբելյան մրցանակ 6 տարի առաջ և միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ: Այնինչ, մեկ այլ գիտնական, որը նման արժանիքների չնչին մասն անգամ չունի, բայց վերջին 5 տարիների ընթացքում կունենա որոշակի քանակությամբ աշխատանքներ, շատ ավելի բարձր կգնահատվի, քան նշված ականավոր գիտնականը։ Այսպիսով, ականավոր գիտնականը, որը վերջին 5 տարիների ընթացքում չունի բավարար քանակի աշխատանք, մրցանակներ, դրամաշնորհներ, «կպաշտոնազրկվի» համաձայն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ: Դա անթույլատրելի է։ Չի կարելի գեներալին զինվոր դարձնել։ Գեներալը պետք է մնա որպես պահեստազորի կամ պաշտոնաթող գեներալ: Ըստ այդմ, նա կարող է անհրաժեշտության դեպքում ներգրավվել և, ամեն դեպքում, նրա կարծիքը պետք է հաշվի առնվի:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ այնքան անհեթեթ է, որ անիմաստ է այն շտկելու փորձ կատարել: Պետք է էապես վերանայել բուն հայեցակարգը։ Հաջորդիվ, կներկայացնենք մեր տեսլականը գիտական աշխատողների գնահատման ճիշտ սանդղակի վերաբերյալ:
Գիտության պաշտոնյաների պետական հանցագործության մասին հաղորդում
Վերը նշված բոլոր քննադատությունները, ինչպես նաև ճիշտ որոշումները բազմիցս հրապարակվել են իմ կողմից և հասցվել իշխանավորների ուշադրությանը։
Եվ ահա, չստանալով ոչ մի պատասխան, մենք (տեխնոլոգիաների ոլորտում ակնառու նվաճումներ ունեցող Սամվել Գևորգյանի հետ միասին) որոշեցինք դիմել վարչապետի գրասենյակ։
Վարչապետի գրասենյակը մեր հարցումն ուղարկել է «գիտության» նախարարություն, նախարարությունն էլ իր հերթին այն ուղարկել է կրթության և գիտության Կոմիտե։ Այսինքն,մեր դիմումն ուղղված էր հենց նրանց, ովքեր մեղավոր են վերը նշված հակագիտական ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ստեղծման մեջ, հենց նրանց, ովքեր առաջարկել են համակարգ հայեցակարգային (հրեշավոր) սխալներով։
Եվ ահա, մենք ստացանք մեր հարցման պատասխանը Կոմիտեից։ Դա ոչ թե պատասխան էր, այլ հրեշավոր զառանցանք։ Այդ պատասխաններում ոչ մի խոսք չկա մեր քննադատության մասին (6 հայեցակարգային սխալ և մեր առաջարկած ճիշտ լուծումների մասին)։ (Պատկերացրեք, ո՛չ մի խոսք գլխավորի մասին)։ Փոխարենը պատասխանը լի էր նրանց առաջարկած գիտնականների գնահատման հրեշավոր համակարգի գովերգումով և միջազգային փորձին հղումներով։
Այստեղ տեղին է ասել՝ ստում են ու չեն կարմրում։
Նույնիսկ վարչապետի գրասենյակը նշեց, որ չի կարելի այդքան անթույլատրելի էժանագին ձևով պատասխանել մեր բարձրացրած հարցերին։
Եվ ահա հետևեց առաջինից ոչնչով չտարբերվող երկրորդ պատասխանը (արդեն վարչապետի գրասենյակի կողմից քննադատված)։
Այստեղ տեղին է հիշել այն, ինչի մասին գրել էինք սկզբում՝ իրենց պաշտոնին չհամապատասխանող պաշտոնյաները միշտ ցեղասպանություն են կազմակերպելու իրենց ոլորտում։
Հիմա ուշադրություն դարձրեք հետևյալին։
Ներկայումս մեր նամակն անցել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հիմնական պաշտոնյաների բոլոր աշխատասենյակներով։ Այնպես որ, բոլոր հիմնական պաշտոնյաներն արդեն տեղեկացված են երկրի համար իրենց հրեշավոր (ցեղասպան) սխալների մասին։ Եթե մինչ այժմ պաշտոնյաները կարող էին ասել, որ պարզապես սխալվել են, ապա այժմ նրանք արդեն տեղեկացված են, որ իրենց սխալները ցեղասպան բնույթ են կրում։ Այնպես որ, եթե նրանք քայլեր չձեռնարկեն մեր առաջ քաշած խնդիրների լուծման ուղղությամբ, կհայտարարվեն գիտության ցեղասպանության կազմակերպիչներ։
Ոչ հումանիտարոլորտներում գիտաշխատողների վարկանիշի որոշման նոր համակարգ: Նոր համակարգի հինգ հայեցակարգային տարբերություններ
(Նորհամակարգում հայեցակարգային սկզբունք 1): Հիմնարար գիտությունների (տեսական հետազոտությունների) դեպքում նոր համակարգում ներգրավված գիտաշխատողների վերաբերյալ բոլոր տվյալները պետք է վերցվեն գիտական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ հղումներն աղբյուրներին անհրաժեշտ են: Ակնհայտ է, որ այդ կանոնի օգտագործումը կբացառի բազմաթիվ և բազմազան մեքենայությունները, որոնք անմիջապես առաջանում են, երբ մարդիկ հնարավորություն են ստանում իրենց կարծիքներն արտահայտելու միջոցով կանխորոշել իրադարձությունները: Դա գործում է հիմնարար գիտությունների դեպքում (քանի որ համացանցում արդեն առկա են բոլոր տվյալները):
Կիրառական գիտությունների (տեխնոլոգիական հետազոտությունների) դեպքում, երբ հետազոտությունները հաճախ չեն հրապարակվում (կամ նույնիսկ գաղտնիացված են), աշխատողների տվյալները պետք է ստուգվեն հատուկ հեղինակավոր հանձնաժողովի կողմից:
(Նոր համակարգում հայեցակարգային սկզբունք 2): Գիտնականի վարկանիշը որոշվում է նրա ողջ կյանքի գիտական և տեխնոլոգիական գործունեության հիման վրա: Այսպես որ, այն կարող է օգտագործվել ինչպես պաշտոնների սանդղակը որոշելու, այնպես էլ երկրում Ակադեմիա կամ բարձրագույն գիտական Խորհուրդներ ստեղծելու համար և այլն: Մյուս կողմից, երկիրը իրական պատկերացում կունենա իր գիտական և տեխնոլոգիական ներուժի մասին։
(Նոր համակարգում հայեցակարգային սկզբունք 3):Բոլոր նրանք, ովքեր անցնում են վարկանիշների որոշման գործընթացը, իրենք են ներկայացնում իրենց տվյալները սկզբնական փուլում: Իհարկե, ներկայացված տվյալները մանրակրկիտ ստուգվում են: Ինչի համար է դա անհրաժեշտ: Գիտության պատմությունը լի է մեղադրանքներով, որ այս կամ այն անձի արժանիքները հաշվի չեն առնվել: Այսպես որ, անպայման պետք է հնարավորություն ընձեռել աշխատակցին ներկայացնելու սեփական տեսլականը իր մասին: Այլ բան է, որ ստուգման ընթացքում այդ տեսլականը կամ կհաստատվի, կամ ոչ։
(Նոր համակարգում հայեցակարգային սկզբունք 4): Որոշվում է աշխատավարձի նվազագույն դրույքաչափը ցանկացած վարկանիշի համար (համապատասխանաբար ցանկացած պաշտոնի համար): Տվյալ պաշտոնի համար այդ նվազագույն աշխատավարձը ստանում են բոլոր նրանք, ովքեր վարկանիշի որոշման գործընթացում ստացել են տվյալ պաշտոնը: Նրանք, ովքեր ակտիվ աշխատել են վերջին, ասենք 5 տարվա ընթացքում, կստանան համապատասխան հավելավճարներ ակտիվ աշխատանքի համար։ Ընդ որում, հավելավճարները կարող են էական լինել։
Եթե աշխատողը6 տարվա ընթացքում չի տալիս պատշաճ գիտական արտադրանք, ապա հատուկ հանձնաժողովը քննարկում է տվյալ աշխատողի իր պաշտոնին համապատասխանության հարցը (արդարացի, փոխըմբռնողական լուծում գտնելու համար):
Այ դ՛աարդար կլինի:
Հայեցակարգայիննորարարության նույն կարգին կարելի է դասել հետևյալ մեկնաբանությունը, որը վերաբերում է ամսագրերի վարկանիշների օգտագործմանը:
(Նորհամակարգում հայեցակարգային սկզբունք 5): Ներկայումս ընդունված ամսագրերի մակարդակի գնահատման համակարգը (Q1-Q4 մակարդակներ) հակասական է և ոչ համապարփակ: Բավական է նշել, որ ռուսական «մաթեմատիկական ժողովածու» ամսագիրը, որը խորհրդային տարիներին աշխարհի լավագույն ամսագրերի տասնյակում էր, ներկայումս Q1-Q4 մակարդակներով գնահատված վարկանիշով զիջում է ադրբեջանական ամսագրին (որտեղ երբեք նկատելի մաթեմատիկա չի եղել): Դա ենթադրում է, որ գիտական ամսագրերի մակարդակների ժամանակակից Q1-Q4 սանդղակը լրամշակման կարիք ունի: Սակայն հաշվի առնելով, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանում ողջ գիտությունը կապված էր խորհրդային գիտության հետ (աշխարհում ընդունված ձեռքբերումներով), մենք առաջարկում ենք գիտատեխնիկական ամսագրերի մակարդակի գնահատման հետևյալ (համակցված) համակարգը, որում հաշվի է առնվում ինչպես ժամանակակից, այնպես էլ խորհրդային աստիճանավորումը։ Առաջարկվող համակարգում նկատելիհրապարակումը վերաբերում է միութենական հանրապետությունների հիմնական ակադեմիական ամսագրերում կամ ժամանակակից աստիճանավորման Q3-Q4 մակարդակի ամսագրերում հրապարակմանը: Նշանակալիցհրապարակումը վերաբերում է հիմնական համամիութենական ամսագրերում կամ Q1-Q2 մակարդակի ամսագրերում հրատարակմանը կամ հայտնի միջազգային կամ համամիութենական հրատարակչություններում գրքերի հրատարակմանը:
Մենք ավելի վաղ մանրամասն նկարագրել ենք, թե ինչպես է պետք այդ սկզբունքների հիման վրա նոր վարկանիշային համակարգ ստեղծել։ Սակայն, ինչպես տեսնում ենք, երկիրն այժմ գտնվում է պաշտոնյաների ցեղասպանական նախաձեռնությունների հաղթահարման փուլում։
Հուսովեմ, որ այս թեմային ավելի շատ կանդրադառնամ հաջորդ հրապարակման մեջ:
Եվ հիմա ավելի կարևոր է տալ պաշտոնյաների և մասնագետների (գիտնականների) փոխգործակցության ընդհանուր սխեման:
Կառավարմաննոր համակարգի հայեցակարգային սկզբունքները
Վերևումես մատնանշեցի Կոմիտեի, նախարարության կողմից առաջարկված և կառավարության կողմից հաստատված գնահատման համակարգի հայեցակարգային վեց սխալները: Հիմա ինքներդ տեսեք: Մենք ունենք ակադեմիա, պաշտոնյաներ, վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների խորհուրդ։ Նրանցից որևէ մեկը գոնե մեկ սխալ նշել է: Ոչ։ Լավ, նրանք չեն նկատել հայեցակարգային սխալները։ Պատահում է: Բայց արդյոք այդ համակարգի կետերից գոնե մեկը քննադատել է պաշտոնյաների հսկայական բանակից որևէ մեկը։ Ոչ։ Դա նշանակում է, որ մեզ մոտ ձևավորվել է հակա ընտրանի, որը հլու-հնազանդ հավանություն է տալիս վերևից եկող բոլոր ձեռնարկումներին։ Եվ նման հակա ընտրանու հետ դուք պատրաստվում եք զարգացնել երկիրը և պաշտպանությունը:
Դա պետք է արմատապես փոխել։
Ինչպե՞ս։
Կառավարությունըպետք է հասկանա, որ գիտության ճիշտ կառավարման մեջ շահագրգռված միակ շերտը մասնագետներն են, որոնք նշանակալի նվաճումներ ունեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։
Մենք առաջարկում ենք հետևյալ սկզբունքները։
Հայեցակարգայինսկզբունք 1 գիտության մեջ՝ անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել բոլոր այն մասնագետների վարկանիշները, որոնք գոնե ինչ-որ կերպ ներգրավված կլինեն կառավարման մեջ։
Հայեցակարգային սկզբունք 2 գիտության մեջ՝ բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ստեղծել ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնագետներից կազմված Խորհուրդներ (Հանձնաժողովներ):
Հայեցակարգային սկզբունք 3 գիտության մեջ՝ անհրաժեշտ է ներդնել անսասան կանոն, ըստ որի բոլոր գիտական հարցերը պետք է լուծվեն այդ Խորհուրդների (Հանձնաժողովների) կողմից:
Հայեցակարգային սկզբունք 4 գիտության մեջ՝ անհրաժեշտ է ունենալ երկրի Բարձրագույն գիտական Խորհուրդ (անվանեք այն, ինչպես ցանկանում եք՝ ScientificCouncil, Ակադեմիա կամ էլ ինչ), որը կլուծի առավել գլոբալ հարցերը: Իհարկե, նոր կազմավորման մեջ պետք է ներառվեն ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտնականները։ Եթե Ակադեմիան պահպանվում է, նախ պետք է սահմանել դրա բոլոր անդամների արժանիքների (վարկանիշների) հստակ սանդղակ: Հաջորդը, անհրաժեշտ է լուծարել հին Ակադեմիան և նոր սանդղակի հիման վրա կազմել նորը:
Մեկնաբանություն 2-րդ սկզբունքի վերաբերյալ: Ինչ-որ մեկի ցանկությամբ ստեղծված ցանկացած Խորհուրդ (Հանձնաժողով, որոշում կայացնող մարմին) չի կարող ազնվորեն կատարել իր գործառույթները՝ նա միշտ ստրուկ կլինի նրան, ով ստեղծել է այն: Որպեսզի Խորհուրդն աշխատի խղճի մտոք, անհրաժեշտ է, որ դրա կազմը ձևավորվի վարկանիշային հիմքի վրա։ Միայն այդ դեպքում Խորհրդի ցանկացած անդամ վստահ կասի ճշմարտությունը՝ նա վաստակել է իր տեղը, նա անկախ է, նրան չի կարելի թելադրել։
Հայաստանումամեն ինչ ստեղծվել է կոռուպցիոն և/կամ քավոր-սանիկական հիմքի վրա։ Որևէ պարզաբանում չկա, թե ինչու այս կամ այն մեկը ակադեմիկոս է կամ որևէ պաշտոն է զբաղեցնում։ Արդյունքում աթոռին հասնող պաշտոնյաները ահաբեկում են մեծ վաստակ ունեցող գիտնականներին։ Արդյունքում մենք ունենք ընդհանուր փլուզում։
Մեկնաբանություն 3-րդ սկզբունքի վերաբերյալ:Ժամանակինշատ սխալ կանոն էր հորինվել՝ 65 տարեկանից բարձր անձանց պաշտոնների նշանակելու արգելքի մասին։ Արդյունքում մենք ստացանք ինստիտուտներ, որտեղ տասնյակ ականավոր գիտնականներ կան, իսկ ինստիտուտը ղեկավարում է տասն անգամ պակաս վարկանիշ ունեցող տնօրենը։ Եվ որոշ ժամանակ անց նման ղեկավարն ասում է՝ «ես այդպես եմ որոշել» և դրանով իսկ անտեսում է այլ, ավելի նշանավոր գիտնականների կարծիքը։ Ուրեմն, նման խայտառակությունից խուսափելու համար հարկավոր է իրականացնել նշված 3 սկզբունքը:
Մեկնաբանություն 4-րդ սկզբունքի վերաբերյալ:Գիտությունըավտորիտար գործունեության ոլորտ է։ Եթե չկա նման բարձրագույն Խորհուրդ կամ Ակադեմիա, որը տարբեր ոլորտներում կարգավորում է գործունեությունը, ապա ամենուր ղեկավարելու են հանցագործները՝ որտեղ կա կոռուպցիա ղեկավարելու են ամենից կոռումպացվածները, որտեղ ծաղկում են խնամի-սանիկական հարաբերությունները ղեկավարելու են արկածախնդիրները և այլն։