«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ


«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ

  • 05-08-2024 14:10:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։
 
Կառույցից «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում և դուրս գալուց հետո Հայաստանում շարունակելո՞ւ են արդյոք ծառայությունը:
 
ԱԱԾ-ից թվաքանակի մասին տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են. - «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:
 
Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ որ այնտեղից դուրս եկած ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը