Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ


Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ

  • 10-08-2024 10:37:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
 
Ռուսաստանն օգոստոսի 6-ից 11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։
 
Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5 հազար հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը