Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետում


Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետում

  • 10-08-2024 11:33:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է տարբեր երկրներից ավելի քան 5,2 հազար մեքենա։
 
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ գտնվում են ռուս–վրացական սահմանում Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
 
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 5 261 մեքենա։ Նրանցից Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1729 բեռնատար։
 
Վերջին մի քանի օրերին «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին հսկայական հերթեր են գոյանում։
 
Խցանումները մեծանում են արտահանման և հանգստի սեզոնին, ուղևորների և բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Ըստ վիճակագրության՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
 
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը