Հնդկաստանի հետ մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից․ Միրզոյան
15-08-2024 15:45:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և ժողովրդին Հնդկաստանի անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։
ՀՀ արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ գործընկեր, լավ բարեկամ Սուբրամանյան Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին՝ անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ Մեզ միավորում են քաղաքակրթական կապերը, մինչդեռ ներկայում մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից»,- գրել է Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ X-ի իր միկոբլոգում գրելով. «Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար»: