Վաղը տրվում է նոր մեկնարկը նոր Սահմանադրության և նոր գաղափարների քննարկման. Գրիգոր Մինասյան


Վաղը տրվում է նոր մեկնարկը նոր Սահմանադրության և նոր գաղափարների քննարկման. Գրիգոր Մինասյան

  • 04-09-2024 13:39:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նշել, որ վաղը հանձնաժողովը նիստ կանցկացնի՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումների վերանայման առաջարկը:
 
Առաջարկվել է քննարկել կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով:
 
«Նոր գաղափար, նոր միտք է, որը կքննարկենք, արդեն խորհուրդը կորոշի,- ասել է նախարարը և հավելել,- նախնական կա ընկալում, որ 2027-ին է տեղի ունենալու սահմանադրական հանրաքվեն:
 
Մինչև այդ ի՞նչն է կարևոր, որ ունենք բավականին նորմալ ժամանակ, որպեսզի մանրամասն, հանրային քննարկումներով, մասնագիտական հանրույթի հետ աշխատելով, հենցը ինքը՝ խորհուրդը, քանի որ մարդիկ են, որոնք տարբեր պրոյեկտներում են ներգրավված, հանգիստ կարողանան, փորձագետներ վարձելով, մանրամասն վերլուծել:
 
Ունենք հարցեր, որոնք արդեն քվեարկել ենք, քննարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու: Կարելի է ասել, որ վաղը տրվում է նոր մեկնարկը նոր Սահմանադրության և, ի դեպ, նոր գաղափարների քննարկման»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը