Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական և BRICS-ի գագաթնաժողովներին


Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական և BRICS-ի գագաթնաժողովներին

  • 04-09-2024 14:25:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանը մասնակցելու է BRICS-ի (ԲՐԻՔՍ), ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին, լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտնեց, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել։
 
BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը:
 
Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած՝ հինգ երկրների խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսվել։ Ադրբեջանը վերջերս պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանը անդամակցեկլու համար։
 
 
Ռուզաննա Ստեփանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը