Վարչապետը Ջերմուկում ծանոթացել է ՀՀ կառավարության՝ 704 մլն և 94 մլն դրամ հատկացումներով արված ծրագրերին


Վարչապետը Ջերմուկում ծանոթացել է ՀՀ կառավարության՝ 704 մլն և 94 մլն դրամ հատկացումներով արված ծրագրերին

  • 04-09-2024 16:00:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ջերմուկի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 74 մլն դրամ, Կառավարությունը հատկացրել է 33 մլն 363 հազար դրամը։
 
Վարչապետը նշել է, որ Ջերմուկի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին վերանորոգվել, բարեկարգվել է, կառուցվել են տաղավարներ և տեղեկատվական կենտրոն: Ծրագրի ընդհանուր արժեքը 94 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
 
Շահումյանի, Վ․ Վարդանյանի, Մյասնիկյանի, Մելիք Ադամյանի և Չարենցի փողոցների վերականգման եւ բարեկարգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 704 մլն դրամ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը