«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է․ Իրանը վճռականորեն դեմ է դրան»․ Էբրահիմ Ազիզի


«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է․ Իրանը վճռականորեն դեմ է դրան»․ Էբրահիմ Ազիզի

  • 07-09-2024 12:27:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, ուստի Իրանը վճռականորեն դեմ է դրան, Mehr գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
 
«Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը