Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
10-09-2024 13:57:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաթումիում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չիկովանին և Հասանովը քննարկել են նաև անվտանգության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր։ Հասանովը ժամանել է Բաթումի՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։