ԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանի դեմ պատերազմ չսանձազերծել


ԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանի դեմ պատերազմ չսանձազերծել

  • 17-09-2024 15:00:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԿԼիբանանի հարցով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Բեյրութի դեմ լայնածավալ պատերազմ չսանձազերծվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։Ըստ Իսրայելում Հոխշտեյնի հանդիպումներից տեղյակ աղբյուրների՝ ԱՄՆ-ի պատվիրակը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հավատում, թե Լիբանանում ավելի լայն հակամարտությունը կհանգեցնի այն բանին, որ Իսրայելը հասնի տեղահանված իսրայելցիներին երկրի հյուսիսում գտնվող իրենց տներ վերադարձնելու նպատակին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ լայնածավալ պատերազմը կարող է շատ ավելի լայնածավալ և ձգձգվող տարածաշրջանային հակամարտության հանգեցնել։Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ նա հայտնել է Հոխշտեյնին, որ անհնար կլինի տեղահանված իսրայելցիներին վերադարձնել իրենց տներ՝ առանց Լիբանանի հետ սահմանին անվտանգության հետ կապված իրավիճակի հիմնարար փոփոխության:

«Իսրայելը գնահատում և հարգում է Բայդենի վարչակազմի աջակցությունը, բայց, ի վերջո, երկիրն անհրաժեշտ ամեն բան կանի իր անվտանգությունը պահպանելու և հյուսիսի բնակիչներին իրենց տներ անվտանգ վերադարձնելու համար», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Հոխշտեյնին ասել է, որ հյուսիսային սահմանին իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորման հնարավորությունը «սպառվել է, քանի որ «Հեզբոլլահ»-ը շարունակում է իրեն կապել ՀԱՄԱՍ-ի հետ և հրաժարվում է դադարեցնել հակամարտությունը»:

«Հետևաբար, հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու միակ միջոցը լինելու է ռազմական գործողությունը», - նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։Իսրայելի նախարարների կաբինետը սեպտեմբերի 17-ին քվեարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նպատակների նորացման օգտին՝ դրանցում ներառելով տեղահանված իսրայելցիների անվտանգ վերադարձը Լիբանանի սահմանին գտնվող իրենց տներ:Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին զուգահեռ Իսրայելի բանակի և «Հեզոլլահ»-ի միջև պարբերաբար փոխադարձ գնդակոծություններ են տեղի ունենում։ Լիբանանի հարավի և Իսրայելի հյուսիսի բնակավայրերից տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը