Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք. Փեզեշքիանը՝ Իսրայելի վարչապետին
02-10-2024 10:53:10 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին, որ իր երկիրը ռազմատենչ պետություն չէ, բայց ամուր կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ։
Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում՝ Իսրայելի վրա հրթիռային հարձակումից հետո։
Նա ընդգծել է, որ հարձակումը հիմնված է օրինական իրավունքների վրա և ուղղված է Իրանի ու տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության ապահովմանը։
«Իրանը վճռական պատասխան է տվել Սիոնիստական ռեժիմի ագրեսիային։ Նեթանյահուն գիտի, որ դա մեր հնարավորությունների միայն մի փոքր մասն է, հակասության մեջ մի՛ մտեք Իրանի հետ»,- նշել է Փեզեշքիանը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է առնվազն 500 բալիստիկ հրթիռ։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ հրթիռների 80%-ը խոցել են իրենց թիրախները։
Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները հարվածել են իսրայելական Աշկելոնի տարածքում գտնվող գազային հարթակներին և հարվածել իսրայելական Նևաթիմ ավիաբազային։
Իսրայելական 9-րդ հեռուստաալիքը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը, հայտնել է, որ «հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա»։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է այս դեպքում ապակառուցողական պատասխան տալ։