Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կշարունակի աջակցել Իսրայելին


Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կշարունակի աջակցել Իսրայելին

  • 02-10-2024 12:01:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իսրայելին՝ Իրանի կողմից «ագրեսիայի ակտի» պայմաններում։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը «որսացել են Իրանից Իսրայել արձակված բազմաթիվ հրթիռներ»։
 
«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս ակտը և կոչ ենք անում նրան հրաժարվել հետագա հարձակումներից, այդ թվում՝ վերջիններիս կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումների կողմից»,- ասել է նա՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները զգալի ուժ ունի՝ իր մարդկանց պաշտպանելու, Իսրայելի պաշտպանությանը հետագա աջակցություն ցուցաբերելու և իրավիճակի սրումը կանխելու համար։
 
Հաղորդվում է նաև, որ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, քննարկել են Իրանի կողմից հրթիռային հարձակման հետևանքները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը