ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստին


ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստին

  • 02-10-2024 12:10:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 23-րդ նիստին: 
 
Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման և առաջիկա ժամանակահատվածի աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու համագործակցության ամրապնդումը տնտեսական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի դրամական միջոցների շրջանառության և անօրինական խաղային բիզնեսի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։ 
 
Հանդիպման ավարտին համապատասխան որոշումներ են ընդունվել նիստի օրակարգի վերաբերյալ։ Առաջարկվել է ակտիվացնել համագործակցությունը խորհրդի շրջանակում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի հետագա ամրապնդման համար:
 
Նիստի ընթացքում Վահան Չարխիֆալակյանն ընտրվել է Խորհրդի համանախագահողներց մեկը։ Որոշում է կայացվել 2025 թվականի նախագահությունը ստանձնել Հայստանի Հանրապետությանը։
 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն