Հայտարարություն. հաշվառման քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային ռեժիմ


Հայտարարություն. հաշվառման քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային ռեժիմ

  • 03-10-2024 15:32:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային ռեժիմ՝ երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 09.00-18․00-ն (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09․00-17․00-ն, զննության կայանում՝ 09․00-16․30)։
 
Աշխատանքները պատշաճ կազմակերպելու և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով։
 
 
ՀՀ ՆԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն