Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում


Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում

  • 04-10-2024 11:19:43   | Հայաստան  |  Հասարակություն

Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում ավարտվել է շարժական ցանցերի արդիականացումը Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ 
 
Սա երկարաժամկետ նախագիծ է, որը ուղղված է ընկերության շարժական ցանցի արդիականացմանը Հայաստանի բոլոր մարզերում։ 
 
Արդիականացման արդյունքում մարզերում հասանելի է դառնում ավելի կայուն և արագ շարժական կապ։ Այն աշխատում է ժամանակակից  4G (LTE) և 4G+ տեխնոլոգիաներով, նաև պատրաստ է 5G ցանցին անցմանը։ 
 
Նշենք, որ աշխատանքներն ընթանում են Հայաստանի ողջ տարածքում և երբեմն կարող են  կապի որոշակի ընդհատումներ առաջացնել, որոնք կապված են հին ցանցից նորին անցումով։ 
 
«Երբ մենք խոսում ենք հաճախորդի հոգատարության մասին և լավ թվային փորձառություն փոխանցելու մասին, ուրեմն պետք է կենտրոնանանք տեխնիկական արդիականացման վրա։ Եվ ինչպես տեսնում եք, մենք սկսել ենք մեծածավալ արդիականացման աշխատանքներ իրականացնել, հների փոխարեն տեղադրել ժամանակակից, արդիական և տեխնոլոգիապես հագեցած կայաններ, նոր տեղերում տեղադրել կայաններ, որ մեր ենթակառուցվածքը այնպիսի մակարդակի հասցնենք, որ կարողանանք դրական թվային փորձ փոխանցել մեր սիրելի բաժանորդներին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Նշենք, որ ցանցերի արդիականացումն իրականացվում է Nokia ընկերության հետ համագործակցությամբ։ Nokia-ն մասնակցում է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքներ թարմացմանը և  նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանցի կառուցմանը։
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն