Եթե զավթիչները «սխալվեն», ապա հարձակում կձեռնարկենք. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին


Եթե զավթիչները «սխալվեն», ապա հարձակում կձեռնարկենք. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին

  • 05-10-2024 10:29:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրանը հայտարարել է հարձակման դեպքում Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու պատրաստակամության մասին:
 
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավիի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է հարձակվել իսրայելական բոլոր էներգետիկ օբյեկտների վրա՝ ներառյալ նավթավերամշակման գործարանները, գազի հանքավայրերը և կայանները։
 
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են իրանական նավթային օբյեկտներին Իսրայելի կողմից ռազմական հարված հասցնելու հնարավորությունը։
 
Ֆադավին նաև ընդգծել է, որ Իրանը մեծ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, մինչդեռ Իսրայելն ունի ընդամենը երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան, ինչն էլ խոցելի է դարձնում Թեհրանի կողմից միաժամանակյա հարձակման համար։
 
«Եթե զավթիչները սխալվեն, ապա հարձակում կձեռնարկենք նրանց էներգամատակարարման աղբյուրների, էլեկտրակայանների, բոլոր նավթավերամշակման գործարանների և գազի հանքավայրերի վրա: Իրանը մեծ և ընդարձակ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, իսկ Իսրայելն ունի երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարաններ, որոնք կարող ենք միաժամանակ գրոհել»,- նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը