Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է


Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է

  • 15-10-2024 09:58:42   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ 
 
Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։
 
Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն