Կյանքիս այս վերջին օրերի անակնկալը. Մարիամ Կարապողոսյան-Կարապետյան
22-10-2024 20:00:15 | Հայաստան | Հասարակություն
Շուտով կլինեմ 73 տարեկան, որի բոլոր տարիները եղել են և երջանիկ, և լարված, լավ և վատ օրեր բազմաթիվ:
Բայց այն, ինչ եղավ հոկտեմբերի վերջին 20 օրերին ինձ զարմացրեց և անչափ ուրախացրեց:
Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, 38 տարի աշխատել եմ սկզբում ՀՍՍՀ Ճանապարհների նախագծման և շահագործման նախարարության հաշվողական կենտրոնում: Տարիների ընթացքում հասել եմ ծրագրավորման բաժնի բյուրոյի վարիչի պաշտոնին, այնուհետ աշխատել եմ նույն հիմնարկում ՀՀ, բայց տարբեր անուններով:
Այս վերջին տարիներին իմ համար անսպասելի, արդեն երկու տարի, նկարում եմ:
Կտավները, գույները, վրձինները դարձել են իմ գեղեցիկ կյանքի յուրահատուկ պահերը:
Արդեն ունեմ 60-ի չափ գործեր, որոնք դուր են գալիս իմ հայ նկարիչ ընկերներին, իսկ Մոսկվայի իմ ընկերուհի նկարչուհին միշտ լավ է արձագանքում:
ԵՎ, ահա 20 օր առաջ իրենից առաջարկ եմ ստանում մասնակցել Մոսկվայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին ՛՛Մենություն՛՛ թեմայով:
Առաջարկը ընդունեցի:
Իսկ ի՞նչ նկարել:
Ու միանգամից միտքս եկավ՝ ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ:
Անունս տրվել է երազով՝ ՄԱՐԻԱՄ:
ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ֆոտոն տեսնելիս միշտ մտածել եմ՝ Մենավորս, Հեռավորս:
Ու նկարեցի այս եկեղեցին, ուղարկեցի ֆոտոն, որն էլ դուր եկավ Մոսկվայում ցուցահանդեսի կազմակերպիչներին:
Երեկ տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը, որտեղ ասացին նկարս բազմաթիվ դիտորդների դուր է եկել:
Ահա փոքրիկ պատմություն և իմ նկարը՝ ՀԵՌԱՎՈՐՍ, ՄԵՆԱՎՈՐՍ: