Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով


Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

  • 31-10-2024 14:06:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով:
 
2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել  500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն:    
 
Երևանի քաղաքապետարանը փուլ առ փուլ կյանքի է կոչում ծրագիրը՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունը: 
 
Երևանցիներին մնում է միայն հետևել կանոններին, չվնասել գույքը, քանի որ վերելակը ընդհանուր  բաժնային սեփականություն է, նշանակում է՝ դրա պահպանումն ու փոխարինումը  պետք է արվի տվյալ շինության սեփականատերերի միջոցներով։
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն