Լավրով․ «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում»
31-10-2024 15:44:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում Հարավային Կովկասում՝ մասնավորաբար հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում», - այսօր Մինսկում մեկնարկած եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են խորացնել ռազմական համագործակցությունը՝ համապատասխան դրույթներ արձանագրելով «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում»։
«Այս պահին մշակվող և մոտ ապագայում ստորագրվելիք այս համաձայնագիրը ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն կդառնա։ Դրանում ամրագրվելու է պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ծավալելու մտադրությունը», - նշել է Լավրովը։