Հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի տներից մեկի 2-րդ հարկում


Հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի տներից մեկի 2-րդ հարկում

  • 02-11-2024 11:59:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Նոյեմբերի 2-ին, ժամը 04:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի 2-րդ հարկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 80 քմ) տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 08։30-ին: Տանիքից և առաստաղից այրվել է մոտ 35 քմ հատված:
 
 
 
ՆԳՆ ՓԾ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն