ՇՀԿ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը1 րոպեի ընթերցում


ՇՀԿ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը1 րոպեի ընթերցում

  • 02-11-2024 12:16:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ և խստորեն դատապարտում են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տարածել է ՇՀԿ քարտուղարությունը։«Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները խստորեն դատապարտում են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտների վրա հարձակումը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՇՀԿ անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ, որը կարող է իրական սպառնալիք առաջացնել միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության համար:

«ՇՀԿ անդամ երկրները հանդես են գալիս այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված արդյունավետ միջոցների շուտափույթ ընդունման օգտին՝ բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով, միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նորմերի համապատասխան»,-նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը