Որքան գումար է հավաքագրվել ուղեվարձը 100 դրամանոցի կամ բջջային հավելված QR, թղթային QR կոդի միջոցով վճարելու տարբերակով. Հայկ Կոստանյան
02-11-2024 12:41:05 | Հայաստան | Մեկնաբանություն
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջումգրել է.
«Հարգելի գործընկերներ,
տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։
Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։
Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»: