Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը


Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը

  • 02-11-2024 13:04:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ և դատապարտում են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը։
 
ՇՀԿ քարտուղարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
 
«Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները խստորեն դատապարտում են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտների վրա հարձակումը: ՇՀԿ անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ, որը կարող է իրական սպառնալիք առաջացնել միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության համար և հանդես են գալիս այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված արդյունավետ միջոցների շուտափույթ ընդունման օգտին՝ բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նորմերի համապատասխան»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը