ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում վաղաժամ քվեարկել է 78 միլիոն մարդ, այդ թվում՝ Բայդենն ու Հարրիսը


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում վաղաժամ քվեարկել է 78 միլիոն մարդ, այդ թվում՝ Բայդենն ու Հարրիսը

  • 04-11-2024 11:26:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում նախնական քվեարկությանը մասնակցել է ավելի քան 78 միլիոն մարդ:
 
Շաբաթ օրը Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիան հայտնել է, որ մոտ 70 միլիոն ամերիկացիներ արդեն քվեարկել են ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Տվյալների համաձայն՝ 36,5 միլիոն ամերիկացիներ վաղաժամ քվեարկել են անձամբ, իսկ 32,5 միլիոնը՝ փոստով։
 
Կիրակի հրապարակված տվյալների համաձայն՝ անձամբ է քվեարկել ավելի քան 42 միլիոն մարդ: Իսկ ավելի քան 35 միլիոն ընտրող քվեարկել է փոստով:
 
Նշենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս վաղաժամ քվեարկել է ամերիկացի առաջնորդի ընտրության համար, հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները։ Բայդենն իր ձայնը տվել է Դելավերում։
 
ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ևս հայտնել է, որ արդեն փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը և նշել՝ կայանալիք նախագահական ընտրարշավը լինելու է «լարված»:
 
Ընդ որում նա վստահություն է հայտնել սեփական հաղթանակի նկատմամբ:
 
Նախորդ ընտրությունները սահմանել էին վաղաժամկետ ընտրողների թվի ռեկորդ. 2020 թվականին կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, ըստ Ընտրական նախագծի, ավելի քան 101 միլիոն մարդ քվեարկել էր փոստով կամ անձամբ նոյեմբերի 3-ից մի քանի օր առաջ: Հետո Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրեցլ էրկեղծիքների մեջ՝ փոստով տրված մեծ թվով ձայների պատճառով։
 
Բայց այս ընտրական ցիկլում Հանրապետականը նաև կոչ է անում համախոհներին շուտ գնալ ընտրատեղամասեր: Գործող նախագահ Ջո Բայդենն արդեն քվեարկել է ընտրություններում։
 
ԱՄՆ նախագահական բունև հիմնական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին, այսօր լռության օր է։
 
Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը