Երևանի քաղաքապետարանը 342 վարորդ է փնտրում. աշխատավարձն աժիոտաժ առաջացրեց


Երևանի քաղաքապետարանը 342 վարորդ է փնտրում. աշխատավարձն աժիոտաժ առաջացրեց

  • 04-11-2024 11:35:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Վարորդները պահանջվում են «Zhong Togn» մակնիշի ավտոբուսների համար։
 
Երևանի քաղաքապետարանի նոր ձեռք բերած 171 միավոր «Zhong Togn» մակնիշի ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–իԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
 
«Դիմողները պետք է ունենան D կարգի վարորդական իրավունք, 2 տարվա աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը կլինի 420 000 դրամ, իսկ գրաֆիկը` 14 օր։ Սա 8.5–մետրանոց ավտոբուսների մասին է, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը կլինի 500 000»,– նշեց Կիրակոսյանը։
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նույնն ասաց հայտարարության տեսքով, խնդրեց դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ինչից հետո արձանագրեց` վարչության պետերի մոտ աժիոտաժ սկսվեց։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը