Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը Հայաստանում շնորհանդես է անցկացրել


Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը Հայաստանում շնորհանդես է անցկացրել

  • 05-11-2024 13:52:11   | Հայաստան  |  Հասարակություն

 
Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը (DCT Abu Dhabi) Երևանում անցկացրեց իր «Experience Abu Dhabi» շնորհանդեսը՝   տեղական զբոսաշրջային շուկայի մասնագետներին ներկայացնելով եզակի փորձի խորացված վերլուծություն, ինչպես նաև իրադաձություններ, հնարավորություններ և բիզնես խթաններ, որոնք կարող է առաջարկել Աբու Դաբին։ 
 
Միջոցառմանը հայկական գործընկերներին ներկայացվեցին Աբու Դաբիի զբոսաշրջության ոլորտի աճի հնարավորությունները, այն նաև նպաստեց առանցքային հանդիպումների կայացմանը՝ Աբու Դաբիի հյուրանոցների ներկայացուցիչների, ուղղությունների կառավարման ընկերությունների և Հայաստանում զբոսաշրջության շուկայի  առաջատար խաղացողների միջև։ Այս ուղիղ փոխգործակցությունը խթանեց երկու շուկաների միջև ավելի խորը կապեր հաստատելուն՝ թույլ տալով զբոսաշրջության բիզնեսի մասնագետներին պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես հետագայում նրանք կարող են զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։ 
 
Հայաստանը դառնում է Աբու Դաբիի զբոսաշրջային հոսքի խոշորագույն մասնակիցներից մեկը։ Մոտ ապագայում կանխատեսվում է զգալի աճ, քանի որ ակնկալվում է, որ Աբու Դաբի այցելող հայ զբոսաշրջիկների թիվը կաճի  42%-ով՝ հասնելով 19,600 այցելուի։ Այս ակնկալվող աճն արտացոլում է Աբու Դաբիի նկատմամբ ավելացող ժողովրդականությունը  Հայաստանից ժամանած ճանապարհորդների շրջանում, ինչին նպաստում են  Էմիրության հարուստ մշակութային փորձի և զվարճանքների խթանմանն ուղղված ջանքերը։ 
 
Շնորհանդեսը եզակի հարթակ է տրամադրել Հայաստանի տուրօպերատորների, տուրիստական գործակալների և ավիաուղիների ներկայացուցիչների համար՝ նոր հնարավորություններ բացահայտելու, համագործակցությունն ամրապնդելու և ռազմավարություններ մշակելու նպատակով, որոնք կօգնեն բավարարել ճանապարհորդների փոփոխվող կարիքները։
 
Միջոցառմանը մասնակից մասնագետները ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ և պատկերացումներ, ինչը թույլ տվեց հարմարեցնել ներկայացվող առաջարկները և բարելավել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը։ 
 
Համագործակցության խթանմանը զուգահեռ շնորհանդեսին մանրամասնորեն ներկայացվեցին ցանկացած բյուջեի համար նախատեսված Աբու Դաբիի զբոսաշրջային շուրջտարյա բազմազան առաջարկները և ամենավերջին  նորությունները՝ հանգստի, ժամանցի և խրախուսական ճանապարհորդությունների ոլորտում։  
 
Ցուցադրվեցին համապարփակ գործիքներ, ծառայություններ և ռեսուրսներ, որոնք հասանելի են DCT Abu Dhabi-ի գործընկերներին։ Միջոցառմանը նաև ներկայացվեց նոր՝ Experience Abu Dhabi Experts  էլեկտրոնային ուսուցման ծրագիրը, որը տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ Աբու Դաբիի զբոսաշրջային ուղղության արդյունավետ  խթանման  համար։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն