Ֆրանսիան ողջունում է COP17-ը հյուրընկալելու՝ Հայաստանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ


Ֆրանսիան ողջունում է COP17-ը հյուրընկալելու՝ Հայաստանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

  • 08-11-2024 12:22:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ֆրանսիան ողջունում է 2026 թվականին Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը՝ COP17-ը, հյուրընկալելու՝ Հայաստանի որոշումը: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
 
«Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է կողմերի քվեարկությամբ՝ Կալի COP16-ի ժամանակ:
 
Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր կետը որոշիչ կլինի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ) իրականացման հարցում»,- ասված է հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը