Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է


Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է

  • 08-11-2024 16:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար»:
 
Այս մասին իբր զգուշացնելով՝ «սպառնացել է» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չկարողանալով թաքցնել, որ պաշպանական նպատակներով Հայաստանի զինումը «ոսկոր» է իր կոկորդին:
 
«Ես հայկական կողմին բազմիցս բացատրել եմ, որ չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում»,- կիսասպառնալից տոնով հայտարարել է նա:
 
Ալիևը հավելել է, թե եթե որևէ մեկը որոշի փորձել իր երկրին, «ջախջախիչ պարտություն կկրի»:
 
Որպեսզի տպավորություն չլինի սպառնալիքների՝ Ալիևը փորձել է մեղմել իր իսկ խոսքերը՝ նշելով, թե իրենք «հասել են իրենց ուզածին, ապահովել տարածքային ամբողջականությունը և պատերազմ չեն ուզում»։
 
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովված է ողջ սահմանի երկայնքով, նախկին ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են իրենց նախնիների հողերը»,- եզրափակել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը