Թրամփի համակիր Ջոել Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի


Թրամփի համակիր Ջոել Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

  • 09-11-2024 12:53:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
 
«Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան երդմնակալությունից հետո:
 
Թող Աստված օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց իր արդարությամբ և պարգևելով հարատև բարգավաճում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թենին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը