Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Իսրայելում և Ուկրաինայում
09-11-2024 13:12:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ երդմնակալությունից առաջ սկսել է ձևավորել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը երկու առանցքային կետերում՝ Իսրայելում և Ուկրաինայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bloomberg-ը, Թրամփի հաղթանակն ու հնարավոր քաղաքական փոփոխությունները արդեն արձագանք են գտել երկու երկրներում։
Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ ընտրված նախագահն անմիջական առավելություն կստանա այն ընկալման շնորհիվ, որ նա ավելի կոշտ կլինի, քան իր նախորդը:
Ըստ նրա՝ ԱՄՆ հակառակորդները կարող են նախապես փոխել իրենց վարքագիծը. ոմանց վախեցնում է ԱՄՆ-ի կողմից պատասխան գործողությունների սպառնալիքը, իսկ մյուսները ձգտում են օգտագործել իրենց ազդեցության մնացած լծակները, նախքան նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնը լքելը: