Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Ուկրաինայի հետ հակամարտությունը


Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Ուկրաինայի հետ հակամարտությունը

  • 11-11-2024 11:56:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ 
 
Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հեռախոսազանգից տեղյակ իր աղբյուրներին։
 
Հրապարակման համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Պուտինը և Թրամփը զրուցել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո առաջին անգամ։  
 
Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել ավելի չսրել Ուկրաինայի հետ հակամարտությունը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։
 
Թրամփը և Պուտինը նաև քննարկել են Եվրոպայում խաղաղությունը։ 
 
«Թրամփը հետաքրքրվածություն է հայտնել հետագա զրույցներ ունենալ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծման հարցը», - հավելել են լրատվամիջոցի աղբյուրները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը