Հայաստանը դեռևս չի պատասխանել COP-29-ին մասնակցելու հրավերին. Հաջիև
12-11-2024 11:11:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ցավով նշում ենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու մեր հրավերին:
Այս մասին COP29-ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն նրա ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Եթե հայկական կողմը չի մասնակցում այս միջոցառմանը, բայց միաժամանակ խոսում է տարածաշրջանային համագործակցության և միջպետական շփումների մասին, սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը ձգտում է օգտագործել նման իրավիճակները բացառապես իր միակողմանի քարոզչության նպատակով։ Ամեն դեպքում, Հայաստանն այս որոշումը կայացնում է ինքնուրույն։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը՝ որպես կոնվենցիայի անդամ, լիովին կատարել է իր պարտավորությունները և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները բոլոր պետությունների համար բովանդակալից, անհրաժեշտ և արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար»,- հայտարարել է Հաջիևը:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Cop29-ին մասնակցելու հետ կապված Հայաստանը դեռևս որոշում չունի: