Լիբանանում հրադադար չի լինի, մինչև Իսրայելը չհասնի պատերազմի նպատակերին. Իսրայելի պաշտպանության նախարար


Լիբանանում հրադադար չի լինի, մինչև Իսրայելը չհասնի պատերազմի նպատակերին. Իսրայելի պաշտպանության նախարար

  • 12-11-2024 14:09:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չի լինի. Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել շիա «Հեզբոլլահ» շարժմանն այնքան ժամանակ, մինչև չհասնի պատերազմի իր նպատակներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։«Լիբանանում հրադադար և գործողությունների դադար չի լինի: Մենք կշարունակենք ամբողջ ուժով հարվածել «Հեզբոլլահ»-ին այնքան ժամանակ, մինչև չհասնենք պատերազմի բոլոր նպատակներին։ Իսրայելը չի համաձայնի ոչ մի պայմանավորվածության, որը չի երաշխավորում ինքնուրույն ահաբեկչության դեմ պայքարելու Իսրայելի իրավունքը», - գրել է քաղաքական գործիչը։

Իսրայելի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Լիբանանում պատերազմի նպատակներից է «Հեզբոլլահ»-ի զինաթափումը, նրանց ուժերի հետքաշումը Լիթանի գետից այն կողմ և Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձն իրենց տներ։

Իսրայելը Կացը, որը մինչ այս զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պաշտոնը, պաշտպանության նախարար է նշանակվել օրերս Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր երկրում իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է շուրջ 3200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 14 000-ը: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը