Հայաստանից ու Ադրբեջանից խմբերը ԱՄՆ աջակցությամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա․ Բաքվում ԱՄՆ դեսպան


Հայաստանից ու Ադրբեջանից խմբերը ԱՄՆ աջակցությամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա․ Բաքվում ԱՄՆ դեսպան

  • 12-11-2024 14:50:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Ադրբեջանը, որն ունի արևային և հողմային էներգիայի զգալի ներուժ, ցույց է տալիս իր առաջատարությունը կայուն զարգացման և ածխաջրածինների ոլորտում արտանետումների կրճատման գործում COP29-ում: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին COP29-ում Միացյալ Նահանգների տաղավարի բացման արարողության ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
«Մի խումբ  հիդրոլոգներ և ինժեներներ Ադրբեջանից և Հայաստանից՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ, համատեղ աշխատում են տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա»,- ասել է Լիբբին՝ նշելով, որ ակնկալում են «արդյունավետ և ոգեշնչող երկշաբաթյա բանակցություններ»: Նա  հաջողություն է մաղթել COP29-ում ԱՄՆ պատվիրակությանը, Ադրբեջանի նախագահությանը և բոլոր մասնակիցներին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը