Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում


Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում

  • 13-11-2024 14:29:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորվեց ոստիկանության ծառայողների առողջական վիճակի վրա ուշադրության դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով մտահոգիչ տվյալները կապված թմրամիջոցների օգտագործման հետ։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ ավելորդ չի համարվի, եթե ներքին գործերի նախարարության բյուջետային հայտում նախատեսվեն միջոցներ, որպեսզի ոստիկանության ծառայողներն անցնեն լրացուցիչ առողջական հետազոտություններ։
 
«Հանձնաժողովի նիստում նշվեց նաև, որ ավելորդ չի համարվի նաև, որպեսզի ներքին գործերի նախարարության պետական բյուջետային հայտում նախատեսվեն անհրաժեշտ միջոցներ ոստիկանության ծառայողների առողջական վիճակը ստուգելու նպատակով լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ 2024 թվականին 47 ոստիկանության ծառայողներ ազատվել են ծառայությունից թմրամիջոց օգտագործելու համար։ Սա շատ մտահոգիչ թիվ է»,- ասաց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը