ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը. Փաշինյանը որոշում է կայացրել
26-11-2024 11:31:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Նա մինչ այս պահը զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էդուարդ Հակոբյանը, որը ներկայում Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ էլ աշխատել է նույն նախարարությունում՝ մակրոտնտեսական քաղաքականության վարչության կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ։