Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան


Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան

  • 26-11-2024 14:25:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատգամավորական մանդատը դեռևս վայր չի դնում, քանի որ ընկերն է խնդրել։
 
«Երեկ Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու, հիմա սպասում եմ իր գալուն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աղազարյանը։
 
Նա նշել է, որ այդ ընկերը հեղինակություն է, անգամ՝ Նիկոլ Փաշինյանից առավել:
 
«Ես լսելու եմ իրեն ու կայացնեմ իմ որոշումը»,- նշել է նա՝ հավելելով, որ վերջինս վաղը կտեղեկացնի իրեն՝ երբ է գալու, որից հետո կլինի հանդիպումն ու ինքը որոշում կկայացնի:
 
Բացի այդ, ըստ Աղազարյանի, ինքը դեռ պետք է խորհրդակցի նաև որդիների, կնոջ, ընկերների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը