Enikos.gr. «Աթենքը Երևանին C-300 համակարգեր կփոխանցի»․Երևանը չի մեկնաբանում
26-11-2024 15:59:30 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. «Հունաստանը պատրաստվում է Երևանին փոխանցել ՀՕՊ C-300 համակարգեր՝ փոխարինելով դրանք իսրայելական արտադրության սպառազինությամբ», - հաղորդում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով հունական Еnikos.gr կայքը։
Հունական լրատվամիջոցի պնդմամբ, Աթենքը պատրաստվում է Երևանին փոխանցել իր զինանոցում գտնվող ռուսական արտադրության ևս երկու ՀՕՊ համակարգրեր։
«Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը զգալի առաջընթաց է արձանագրել Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության տրամադրման հարցում», - գրում է հունական թերթը՝ պնդելով, թե նախկինում Աթենքը մտադիր էր ՀՕՊ համակարգերը տրամադրել Ուկրաինային, սակայն «հետագայում սկսեց քննարկվել ոչ պակաս շահավետ այլընտրանքը»։
Еnikos.gr կայքի տվյալներով՝ Հունաստանի Զինված ուժերի զինանոցում գտնվող ռուսական սպառազինությունը Հայասատանին տրամադրելու նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։
Պաշտոնական Երևանը հրաժարվում է մեկնաբանել հունական մամուլի հրապարակումները։