Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը


Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

  • 27-11-2024 12:10:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Բաղային ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու հարցում։
 
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին ասվում է Telegram-ի պաշտոնական ալիքում Իրանի ԱԳՆ–ի հրապարակած հայտարարության մեջ։
Նոյեմբերի 26–ի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի համաձայնագիրը։
 
«Մեր երկրի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, ողջունելով Լիբանանի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիայի ավարտի մասին հաղորդագրությունը, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռական աջակցությունը կառավարությանը, ժողովրդին և Լիբանանի դիմադրության ուժերին»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Բաղային «ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու և արդյունավետ ճնշում գործադրելու հարցում Իսրայելի ագրեսիվ ռեժիմի վրա՝ Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու համար»:
 
ԱՄՆ-ի առաջարկած կարգավորման ծրագրի համաձայն՝ լիբանանյան բանակը առաջիկա 60 օրվա ընթացքում պետք է տարածքներ զբաղեցնի երկրի հարավում, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է դուրս բերվեն Լիտանի գետից դեպի հյուսիս։ Գետը տարբեր տարածքներում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա։ Այդ ընթացքում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը հարևան երկրի տարածքից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը