Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը
29-11-2024 12:59:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Իսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ եմ տվել Իսրայելի պաշտպանության ուժերին լայնամասշտաբ պատերազմ սկսելու զինադադարի լուրջ խախտման դեպքում»,- ասել է վարչապետը։
Նեթանյահուի խոսքով՝ հրադադարը կօգտագործվի նաև իսրայելական բանակի ուժերը թարմացնելու և վերազինելու համար։