Մոսկվան ակնկալում է Երևանի հետ արդյունավետ շփումներ ունենալ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում․ Գալուզին
29-11-2024 16:00:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրավաբան.net. Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ ունենալ Երևանի հետ՝ առաջիկայում Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ արված հայտարարությունը։
«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի առաջիկա իրադարձությունների շրջանակներում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Միխայիլ Գալուզինի խոսքով՝ չնայած հայտնի խնդրահարույց հարցերին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմակողմ երկխոսությունը։